Սիյարտո․ Նոյեմբերին կհաստատվի ՀՀ-ԵՄ ընդլայնման ժամանակացույցը![]() 11 սեպտեմբերի 2024 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերին կհաստատվի Հայաստան-Եվրամիություն ընդլայնման ժամանակացույցը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ շեշտելով, որ դա տեղի է ունենում ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահության ընթացքում։ Սիարտոն Երևանում մասնակցում է «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին։ Նա նաև տեղեկացրել է, որ շուտով կստեղծվի համատեղ տնտեսական կոմիտե, կմեկնարկի համագործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում։ Սիյարտոն նաև ներկայացրել է այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել երկու երկրների հարաբերություններում դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո։ «Անցյալ տարի գերազանցեցինք առևտրի ռեկորդը։ Երկու երկրների միջև ուղիղ օդային կապ ենք սկսել հուլիսին։ ԵՄ–ում մեր նախագահության օրոք ՀՀ–ն 10 մլն եվրո է ստացել Եվրոպական խաղաղության հիմնադրամից։ Սեպտեմբերի 10–ին մեկնարկել է ԵՄ հետ Հայաստանի երկխոսությունը վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Բացի այդ, մենք փոխադարձաբար կվերաբացենք մեր դեսպանատները»,–ասվում է գրառման մեջ։ Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունգարիայի ԱԳ և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը միտված գործընթացը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |