Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար Վահագն Տատրյանը պարգեւատրվել է Հայաստանի նախագահի մրցանակով

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար ամերիկյան պատմաբան, պրոֆեսոր սոցիոլոգ Վահագն Տատրյանն արժանացել է Հայաստանի նախագահի մրցանակի: Հայոց ցեղասպանությանն առնչվող գերմանական արխիվային փաստաթղթերը գիտական շրջանառության մեջ դնելու եւ մեկնաբանելու համար մրցանակի է արժանացել նաեւ գերմանացի պատմաբան եւ լրագրող Վոլֆգանգ Գուստը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---