ՄՊՀ–ն վարույթ է հարուցել Սնուփ Դոգի համերգի ֆինանսավորման հարցով![]() 13 սեպտեմբերի 2024 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել հայտնի ռեփեր Սնուփ Դոգի՝ 2023–ի սեպտեմբերին նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի կազմակերպման ֆինանսավորման վերաբերյալ։ Հանձնաժողովի համակենտրոնացումների և պետական օժանդակության գնահատման բաժնից զեկուցագիր է ստացվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից առերևույթ արգելված պետական օժանդակության տրամադրման առնչությամբ, հայտնում է Factor.am-ը։ «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում համաշխարհային արտիստ Սնուփ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը օժանդակություն տալու վերաբերյալ ՄՊՀ-ն արձանագրել է, որ օժանդակության տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է մեկ տնտեսավարող սուբյեկտի’ առանց մրցույթի: Փաստացի առկա է դե յուրե ընտրողականություն, որի դեպքում օժանդակությունը նախատեսվում է տրամադրել միայն որոշակի սուբյեկտների, ինչն ուղղակիորեն բխում է օժանդակության տրամադրման հնարավորություն նախատեսող իրավանորմից: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության նկատմամբ առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է ՄՊՀ հրապարակած որոշումից։ «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում համաշխարհային արտիստ Սնուփ Դոգի հայաստանյան համերգը կազմակերպելու նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը օժանդակություն տալու վերաբերյալ ՄՊՀ-ն արձանագրում է, որ օժանդակության տրամադրման հարցում դրսևորվել է ընտրողականություն, քանի որ ծրագրի իրականացումը վստահված է մեկ տնտեսավարող սուբյեկտի’ առանց մրցույթի: Փաստացի առկա է դե յուրե ընտրողականություն, որի դեպքում օժանդակությունը նախատեսվում է տրամադրել միայն որոշակի սուբյեկտների, ինչն ուղղակիորեն բխում է օժանդակության տրամադրման հնարավորություն նախատեսող իրավանորմից: Օժանդակության տրամադրմամբ տնտեսավարողսուբյեկտի համար ստեղծվում են ակնհայտ տնտեսական առավելություններ: «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրված պետական ֆինանսավորումը Օրենքի իմաստով հանդիսանում է պետական օժանդակություն, որն առերևույթ կարող է պարունակել արգելված պետական օժանդակության տրամադրման հատկանիշներ»,–ասվում է որոշման մեջ։ Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում տնտեսական մրցակցության բնագավառում արգելված պետական օժանուկության տրամադրման հանգամանքները պարզելու նպատակով հարուցել վարույթ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |