ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, գրում է Sputnik Georgia-ն։
«Վրաստանի կառավարության աշխատակազմում նրան դիմավորելու արարողությունը տեղի կունենա ժամը 14:00-ին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ կբանակցի երկկողմ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով։ Բանակցություններից հետո կողմերը ԶԼՄ-ների համար հայտարարություններով հանդես կգան:
Մարտին պաշտոնական այցով Հայաստան էր այցելել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Հունվարի 27–ին Հայաստանի ե Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ե Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի ե Վրաստանի միջե տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ե Վրաստանի միջե ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։