Հայազգի ռեժիսոր և սցենարիստ Սթիվեն Զաիլյանը հեռուստատեսային ֆիլմերի ամերիկյան «Էմմի» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն ռեժիսոր է ճանաչվել «Ռիփլի» մինի սերիալի համար։
Սերիալը Պատրիսիա Հայսմիթի «Տաղանդավոր պարոն Ռիփլի» վեպի նոր էկրանավորումն է, ամբոջությամբ նկարահանված սև–սպիտակ գույներով։ Գլխավոր դերում իռլանդացի դերասան Էնդրյու Սքոթն է, գրում է Forbes.ru-ն։
Զաիլյանն օսկարակիր ռեժիսոր է, մրցանակը ստացել է «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։
Մրցանակների քանակով «Էմմիի»» առաջատարը «Սյոգուն» սերիալն է, որը հաղթել է 4 անվանակարգում և ևս 14 մրցանակ ստացել Creative Arts Emmy–ում։ «Սյոգունը» ճանաչվել է լավագույն դրամա, սիկ գլխավոր դերակատարները պարգևատրվել են տղամարդւո և կնոջ լավագույն դերակատարումների համար։
Սթիվեն Զաիլյանը հայկական ծագումով ամերիկացի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր է։ Ստեղծել է պրոդյուսերական ընկերություն։ Արժանացել է «Օսկարի», «Ոսկե Գլոբուսի» և «Բաֆտայի» «Շինդլերի ցուցակը» ֆիլմի իր սցենարի համար և առաջադրվել է «Արթնացումներ», «Նյու Յորքի ավազակախմբերը» և «Մարդ, ով փոխեց ամեն ինչ» ֆիլմերի համար։