15 մայիսի 2009 - 20:33 AMT
Երեւանում տեղի է ունենում Հայ ազգային կոնգրեսի ցույցը
Ներկա պահին «Մատենադարան» Հնագույն ձեռագրերի ինստիտուտի մոտ Հայ ազգային կոնգրեսի 3-5 հազար կողմնակիցներ ցույց են անցկացնում: Ոստիկանությունը չի խանգարում ընդդիմական առաջնորդների ելույթներին: Հավաքվածների ձեռքերում երեւում են քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչերով կարգախոսներ: Հավաքվածների համար միացվել է «Հայկական ժամանակ» թերթի` փախուստի մեջ գտնվող գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դիմումի ձայնագրությունը: Նա հավաքվածներին կոչ է անում մասնակցել Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին եւ «լսել խղճի թելադրանքը»` իրենց ձայնը տալով ՀԱԿ օգտին:
Ցույցին սպասվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը: