Հիմնանորոգումից հետո Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու

Հիմնանորոգումից հետո Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու

PanARMENIAN.Net - Մայր տաճարի հիմնանորոգումից հետո Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մայր աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Նա նաև հայտնել է, որ Մայր տաճարի զանգակատան շուրջ կաթողիկոսների հուղարկավորության համար այլևս տեղ չկա, հայտնում է Aysor.am-ը։

«Վեհափառ Հայրապետի գաղափարով որոշվեց՝ այևս դրսում չթաղել ու ամբողջ հրապարակը չվերածել գերեզմանատան։ Սկսվել է կառուցվել կաթողիկոսական դամբարան, որն ամենօրյա ու անընդհատ ծառայելու է իբրև մատուռ աղոթքի ու մոմավառություն»,- հավելել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Սեպտեմբերի 29–ին Մայր տաճարը կրկին կբացի դռները հիմնանորոգումից և վերաօծումից հետո։

Ընթերցեք նաև․Մայր տաճարը կբացվի 6 տարվա մանրակրկիտ աշխատանքից հետո. Նման ծավալի վերանորոգում երբևէ չի եղել

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---