YouTube–ի դրամայնացման ակտիվացման և Google քարտեզների ճշգրտման հարցեր են քննարկվել Google–ի պատվիրակության հետ![]() 18 սեպտեմբերի 2024 - 11:09 AMT PanARMENIAN.Net - YouTube–ի դրամայնացման ակտիվացման և Google քարտեզների ճշգրտման հարցեր են քննարկվել Google–ի պատվիրակության հետ, որին ընդունել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը, անդրադառնալով ԲՏԱ նախարարության գործունեության շրջանակներին, ընկերությանը ներկայացրել է ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթությունները, համագործակցության ակնկալվող ոլորտները, մասնավորապես, արհեստական բանականության և ամպային լուծումների ոլորտում, որոնք կխրախուսեն Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Google ընկերության հետ համագործակցությունն առավել գործուն մակարդակի հասցնելու հնարավորությունները։ «Google-ի տարբեր ծառայություններ հասանելի են մեր երկրում, սակայն մենք տեսնում ենք ավելի մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները զարգացնելու առումով՝ ամպային ծառայություններից մինչև արհեստական բանականության կիրառումը տարբեր ոլորտներում»-ընդգծել է նախարարը: Ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով համագործակցության նախադրյալներին և հնարավորություններին, ներկայացրել են իրենց առաջարկությունները՝ մշակույթի պահպանումից մինչև տեխնոլոգիական ոլորտ՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանում մարդկային ռեսուրսի դերն ու նշանակությունը: Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել ձեռք բերված պայմանավորվածություններն ապագայում կյանքի կոչելու, երկկողմ համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |