19 սեպտեմբերի 2024 - 13:15 AMT
Լրացուցիչ 1.945 մլրդ դրամ՝ «Ինժեներեկան քաղաքի» կառուցմանը

Կառավարությունը «Ինժեներական քաղաքի» կառուցման համար լրացուցիչ 1 մլրդ 945 մլն դրամ կհատկացնի։ Որոշումն ընդունվել է նիստի ժամանակ։

Հատկացվող գումարը կտրամադրվի «Թվային փոխակերպման գործընթաց» ծրագրի չօգտագործված միջոցներից։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ մայիսի 31–ին ավարտվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորումը և անհրաժեշտություն է առաջացել ֆինանսական միջոցներ հատկացնել հետագա աշխատանքների ու սարքավորումների ձեռքբերման համար։

Ինժեներական քաղաքում տեղակայված են ՏՏ և էլեկտրոնիկայի ոլորտի մի շարք ընկերություններ, կառուցվում են հետազոտական լաբորատորիաներ։ «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։