Բլինքեն․ ԱՄՆ–ն անդրդվելի է հայ ժողովրդի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցության հարցում![]() 21 սեպտեմբերի 2024 - 13:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Միացյալ Նահանգների անունից շնորհավորանքներ է հղել Հայաստանի ժողովրդին՝ Անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ–ն անդրդվելի է հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումների, ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցության հարցում։Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։ «Որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիր՝ Միացյալ Նահանգները հպարտ է, որ շարունակում է մնալ Հայաստանի կողքին, քանի որ այն դառնում է մեր ժողովրդավարական համայնքի ծաղկող անդամը», - իր խոսքում նշել է Բլինքենը, հայտնում է Արմենպրեսը։ Նա հավելել է, որ աշխատելով Միացյալ Նահանգների և միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանը ստեղծել է ներառական տնտեսություն, որն ավելի ու ավելի շատ է կապվում աշխարհի հետ։Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական գործընկերությանը՝ նա նշել է, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտուրը վերջին տասը տարվա ընթացքում կրկնապատկվել է։ «Մենք աշխատում ենք Հայաստանի էներգառեսուրսների դիվերսիֆիկացման և նրա բնակչության ու տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Մեր ժողովուրդների միջև կապերը, որոնք մեր հարաբերությունների հիմքն են, շարունակում են աճել և ամրապնդվել՝ ամրապնդված Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում հզոր հայկական սփյուռքի շնորհիվ», - ասել է Պետքարտուղարը՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքով կարելի է ավելի մեծ բարգավաճում ստեղծել երկու ժողովուրդների և տարածաշրջանի համար՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի փոխկապակցված, կայուն և անվտանգ։ Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը հաշվետու կառավարմանը և օրենքի գերակայությանը՝ լուրջ մարտահրավերների ժամանակաշրջանում։ Մենք կշարունակենք պաշտպանել կայուն և արժանապատիվ խաղաղությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում», - ասվում է ԱՄՆ պետքարտուղարի ուղերձում: Photo. AP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |