Էրդողանը դատապարտել է Մերկելին եւ Սարկոզիին Թուրքիայի հետ «անազնիվ խաղի» համար15 մայիսի 2009 - 23:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը դատապարտել է Անգելա Մերկելին եւ Նիկոլյա Սարկոզիին այն բանի համար, որ նրանք դեմ են Թուրքիայի անդամակցությանն ԵՄ-ին: «Ես հավատում եմ, որ քաղաքականության մեջ գոյություն ունի «ազնվություն» հասկացությունը եւ պետք է ղեկավարվել նրանով, ինչն արդեն բազմիցս քննարկվել է երկկողմ կարգով: Ես բազմիցս եմ խոսել նախագահ Սարկոզիի հետ եւ կանցլեր Մերկելի հետ: Մենք խոսում էինք այդ թեմայով եւ Գերմանիայի նախկին կացլերի հետ: Սակայն ես երբեք նման խոսքեր չեմ լսել նրանից»,-նշել է Թուրքիայի վարչապետը եւ կոչ է արել Մերկելին ու Սարկոզիին ազնիվ խաղ վարել, գրում է թուրքական Today`s Zaman-ը:Մերկելն ու Սարկոզին դեմ են արտահայտվել ԵՄ-ի անվերջ ընդլայնմանն ու Թուրքիայի անդամակցությանն այդ կազմակերպությանը: «Իմաստ չկա ԵՄ ընդունել բոլոր այն անդամներին, եթե այդ կազմակերպությունը չի կարողանում գործել»,-ասել է Անգելա Մերկելը: Դաշնային կանցլերը կրկին արտահայտվել է Թուրքիայի հետ արտոնյալ գործընկերության օգտին, այն այլընտրանք համարելով այդ երկրի անդամակցությանը ԵՄ-ին: Սարկոզին նշել է, որ Եվրոպան առանց սահմանների կնշանակեր «Եվրոպա առանց արժեքների»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |