Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով սեպտեմբերի 24-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Կիպրոսիպաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությունը: Նրան դիմավորել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Սեպտեմբերի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Պալմասին` ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վասիլիս Պալմասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Կիպրոսի պետական օրհներգերը։