Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ երիտասարդների ԱԱ բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Աննա Ամրոյանը՝ երիտասարդների ԱԱ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Աննա Ամրոյանը (76 կգ) դարձավ ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Նա երկամարտում գրանցել է 228 կգ արդյունք: Ամրոյանը նաև փոքր բրոնզ է նվաճել հրում վարժությունում` գլխավերևում պահելով 128 կիլոգրամանոց ծանրաձողը, հայտնում է Sputnik Արմենիան։

Սեպտեմբերի 20-ին ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր դարձավ նաև Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը։

Երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է Իսպանիայի Լեոն քաղաքում։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---