Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական համաձայնագրեր են կնքել![]() 25 սեպտեմբերի 2024 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչությունը հայտարարել է, որ Ադրբեջանի և թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների միջև նոր համաձայնագրեր են ստորագրվել: Վարչության սոցցանցում տարածած հայտարարության մեջ կնքված պայմանագրերը որակվել են «կարևոր», հայտնում է Ermenihaber-ը։ Համաձայնագրերը վերաբերում են էլեկտրական ռազմական մեքենաների համատեղ զարգացմանը, խելացի զինամթերքի արտադրությանը, սիմուլյացիոն վարժական տեխնոլոգիաների և զինամթերի արտադրության գծին, ռազմավարական ցանցային հաղորդակցման համակարգին, օդային պլատֆորմների հաղորդակցության մոդեռնիզացմանը և նման մի շարք այլ ծրագրերի: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայի ռազմական ղեկավարությունը Բաքվում է։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Ադրբեջանի 5-րդ պաշտպանական միջազգային ADEX ցուցահանդեսին։ Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների թիվը Բաքվի ցուցահանդես-վաճառքում ռեկորդային է` հասնում է 50–ի։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |