Թունյան. Եթե Ադրբեջանն ուզում է մեզ այլընտրանքային գազ մատակարարել՝ կարելի է քննարկել![]() 25 սեպտեմբերի 2024 - 15:57 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասել է, որ եթե Ադրբեջանն ուզում է այլընտրանքային գազ մեզ մատակարարել, ապա կարելի է քննարկել։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ չէր բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից նույնպես կարող է գազ ներկրել։ «Ադրբեջանից գազ կգնվի, թե ոչ, դա ավելի շատ հետագայի և տեսական հարց է: Սակայն, եթե ունենանք այնպիսի մի իրավիճակ, երբ կարողանանք առևտրային հարաբերություններ սահմանել նրա հետ, ու եթե մեզ որևէ ռեսուրս պետք է, մենք պետք է նայենք ով է այդ ռեսուրսն ավելի էժան ու որակով, արագ մատակարարում։ Եթե այդ ռեսուրսը մատակարարում է Ադրբեջանը, ապա կարելի է քննարկել դա, եթե դա բխում է ՀՀ շահերից իհարկե, միշտ պահելով դիվերսիֆիկացիան և այլընտրանքային աղբյուրները»,– հայտարարել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Արդյոք Ադրբեջանից գազի մատակարարումը մեզ կախվածության մեջ չի՞ գցի հարցին իշխող խմբակցության պատգամավորը պատասխանել է, որ դա լինում է այն դեպքում, երբ էներգառեսուրս գնում ես միայն մեկ աղբյուրից։ Նա հիշեցրել է, որ ՀՀ–ն գազ հիմնականում գնում է ՌԴ–ից, հետո նաև Իրանից, իսկ 3–րդ ռեսուրսից գազ գնելը կմեծացնի Հայաստանի էներգետիկ անկախությունն ու անվտանգության մակարդակը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |