Հորդանանը 11-ամյա արցախցի Վրեժի մասին ֆիլմը ներկայացրել է «Օսկարի»

Հորդանանը 11-ամյա արցախցի Վրեժի մասին ֆիլմը ներկայացրել է «Օսկարի»

PanARMENIAN.Net - Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովը հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմն է ընտրել «Օսկարի» 97-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար:

Ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, որն ապրում է Արցախի գեղատեսիլ գյուղում և երազում է ատամնաբույժ դառնալ, գրում է Panorama.am-ը deadline.com-ի վրա հղումով։

Վրեժի կյանքը կտրուկ փոխվում է, երբ պատերազմը վերսկսվում է, և նա ստիպված ընտանիքի հետ հեռանում է Արցախից։ Պատերազմի ավարտից հետո վերադառնում է ավերված հայրենիք: Վրեժը միաժամանակ դիմակայում է նոր դաժան իրողություններին, պատրաստվում ապագա մարտերին, պայքարում իր տրավմաների հետ:

Ֆիլմն արդեն ցուցադրվել է Շեֆիլդի վավերագրական ֆիլմերի հեղինակավոր կինոփառատոնում, իսկ երևանյան պրեմիերան կայացել է «Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնում։

Հորդանանահայ կինովավերագրող Սարին Հայրապետյանն այժմ բնակվում է ԱՄՆ-ում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---