ՀՀ փոխվարչապետ, սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա։
Նա նշել է, որ դեռ պետք է ավարտեն կանոնակարգի հետ կապված ներպետական ընթացակարգերը, հայտնում է Factor.am-ը։
Փոխվարչապետը հավելել է, որ սահմանազատման գործընթացը բացարձակ օրինական է՝ պնդելով, որ որևէ հակասություն չկա գործընթացում։
Մհեր Գրիգորյանի խոսքով` սահմանազատման գործընթացն իրականացնելու շուրջ պայմանավովածության հիմնական նպատակն այն է, որ բոլոր խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ ու իրավական լուծում ստանան:
Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշումը, ըստ որի՝ հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը։ Կառավարությունն այն կուղարկի ԱԺ վավերացման։