Evoca-ն՝ The Science of Leadership կոնֆերանսի գործընկեր![]() 27 սեպտեմբերի 2024 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին Սարդարապատում տեղի կունենա The Science of Leadership կոնֆերանսը, որի գործընկերն է Evoca-ն։ Ոչ թե պարզապես սովորել՝ ինչ է առաջնորդությունը, այլ կիրառել այն։ Ով մասնակցել է Cascade People & Business-ի կողմից կազմակերպված կոնֆերանսներից գոնե մեկին, գիտի, որ այնտեղ ոչ միայն սովորում են, այլ ձեռք են բերում փորձ։ Evoca-ն եղել է 2021-ին անցկացված The Symphony of Leadership կոնֆերանսի գլխավոր հովանավորը, ինչպես նաև 2023-ին կայացածThe Nature of Leadership կոնֆերանսի Keynote Speaker Joni Peddie-ի ելույթի գործընկերը։ 12 տարվա ընթացքում կոնֆերանսն իր շուրջ է համախմբել միջազգային հայտնի խոսնակների և ավելի քան 3500 մասնակցի մոտ 40 երկրից։ Այս տարվա թեման է The Science of Leadership, որը կենտրոնանալու է անընդհատ փոփոխվող աշխարհում անվերջ հետապնդող մարտահրավերների վրա, որտեղ մարդկային ուղեղը պետք է օգտագործի AI-ը՝ ավելի լավ արդյունքների և արդյունավետ առաջնորդության համար: Այս տարի կոնֆերանսի մասնակիցներին սպասվում է՝ - 3 գլխավոր խոսնակի ելույթ, - 2 սեսիա ձեր ընտրությամբ, - ամբողջ օրվա սնունդ՝ ներառյալ գալա ընթրիք - խմիչքներ և կոկտեյլներ, - նեթվորքինգ և թիմային ծրագրեր, - էքսպո և տուր թանգարանում, - անվճար shuttle ավտոբուսներ (քաղաքի կենտրոնից մինչև միջոցառման վայր և հակառակ ուղղությամբ) 3 գլխավոր խոսնակներն են՝ 1.Nadia Ait 2.Ahmed Adel 3.Igor Khalatian «Նրանց ելույթից հետո միասին կպարզենք՝ ինչպե՞ս կարող է AI-ն փոխել խաղի կանոնները ու այլևս երբեք աշխարհին նույն կերպ չենք նայի։ Այսպիսով, AI դարաշրջանում դուք կհասկանաք, թե ինչո՞ւ է հուզական և ոչ խոսքային ինտելեկտի զարգացումն այդքան կարևոր, կկարողանաք կատարել չոր ընտրություն և գեներացնել նոր գաղափարներ, կծանոթանաք արհեստական ինտելեկտի այնպիսի գործիքների հետ, որոնք հեղափոխում են առաջնորդության վերաբերյալ մեր ընկալումները։ Սպասում ենք բոլորիդ հոկտեմբերի 4-ին Սարդարապատում The Science of Leadership կոնֆերանսին՝ միասին կիսելու ոլորտում լավագույնների գիտելիքներն ու փորձը»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Evocabank-ը, լինելով նորարար և թվային, շարունակաբար ներդրումներ է անում կրթության և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման մեջ՝ երիտասարդության համար ստեղծելով մեծ հնարավորություններ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |