Փաշինյանը մասնակցել է Մայր տաճառի վերաօծմանը․ Կաթողիկոսն ասել է՝ մարտնչել Սբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության դեմ![]() 30 սեպտեմբերի 2024 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29–ին տեղի է ունեցել Մայր տաճարի վերաօծման արարողությունը։ Վերանորոգման աշխատանքները տևել են մոտ 6 տարի։ Արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, չնայած վերջին շրջանում եկեղեցու և իշխանությունների միջև առկա լարվածությանը։ Բացման արարողությանը հաջորդել է հայրապետական սուրբ պատարագը։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն իր պատգամում ասել է, որ Սուրբ Էջմիածնի առաքելությունը արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմքերը անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է հայոց եկեղեցին։ «Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանը և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից»,–ասել է նա։ Նախկին նախագահները չեն մասնակցել արարողությանը։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյանը հայտնել էր, որ «Սերժ Սարգսյանն անհնարին է համարում Հայաստանի գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը»։ Պատարագից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը Սուրբ խաչով օրհնել է Մայր տաճարում և դրսում հավաքված բազմությանը։ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը հաջորդող շաբաթվա բոլոր օրերին՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը, ժամը 19:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ հայրենիքի խաղաղության և անսասանության, մեր ժողովրդի անվտանգ ու բարօր կյանքի, ինչպես նաև անհետտ կորած, գերության մեջ գտնվող և զոհված մեր զավակների ու նրանց ընտանիքների համար։ Էջմիածնի Մայր տաճարն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում, ուստի վերանորոգման բոլոր քայլերը համաձայնեցվել են ՅՈւՆԵՍԿՕ–ի պահանջներին։ Նման ծավալի վերանորոգման աշխատանքներ չէին կատարվել 1620–ականից ի վեր, երբ Մովսես Տաթևացի կաթողիկոսի ժամանակ է եղել մեծածավալ վերանորոգում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |