Ֆրանսիայում թուրք երկրպագուները դանակներnվ հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա![]() 30 սեպտեմբերի 2024 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ի ֆրանսիական Վալանսի Ժան-Ժերմեն մարզադաշտում D5 ֆուտբոլային խմբի հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և թուրքերի միջև: Թուրք երկրպագուները խաղի ընթացքում վազել են խաղադաշտ՝ հարձակվելով հայազգի խաղացողների վրա։ Նրանք նաև դանակներ են ունեցել։ Այդ մասին հայտնել է Nouvelles d'Arménie-ն։ Միջադեպը տեղի է ունեցել երկու սիրողական ակումբների՝ թուրք խաղացողներ ունեցող Turquoise-ի և հայ խաղացողներ ունեցող ՀՄԸՄ-ի թիմերի առաջին հանդիպման ժամանակ, գրում է Panorama.am-ը։ Zartonk Media-ն գրում է, որ վիրավորում ստացած երկու հայ խաղացողներ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Հայկական ակումբը հաղթել է 2։0 հաշվով։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |