Դեսպան․ ԱՄՆ-ն հպարտությամբ աջակցում է ՀՀ կայուն տնտեսական զարգացմանը![]() 30 սեպտեմբերի 2024 - 18:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, հանդես գալով «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի մասնակիցների առաջ, ընդգծել է, որ Հայաստանը բաց է բիզնեսի համար։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հպարտությամբ աջակցում է հայ-ամերիկյան կոմերցիոն կապերի ամրապնդմանը և Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների, հայտնում է ԱՄՆ դեսպանությունը։ Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կդիտարկվեն կոմերցիոն կապերի ընդլայնման և տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական համագործակցության խթանման հեռանկարներն ու հնարավորությունները։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |