Աֆեյանը փոխվարչապետին տեղեկացրել է AIFA հիմնադրամի ստեղծման մասին

Աֆեյանը փոխվարչապետին տեղեկացրել է AIFA հիմնադրամի ստեղծման մասին

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է հայազգի գործարար և բարերար, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանին։ Փոխվարչապետը բարձր է գնահատել Նուբար Աֆեյանի աջակցությամբ Հայաստանում տարիներ շարունակ իրականացվող նախաձեռնությունները՝ կարևորելով դրանց՝ համակարգային փոփոխությունների բերող նշանակությունը։

Աֆեյանը տեղեկացրել է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի ստեղծման մասին՝ պատրաստակամաություն հայտնելով դրա շրջանակներում համագործակցել կառավարության հետ Հայաստանի զարգացման կարիքներին ուղղված նոր ծրագրեր իրականացնելու գործում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ընթացիկ և նոր ուղղությունների, այդ թվում՝ տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների վերաբերյալ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Աֆեյանը Երևանում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում, մասնակցել է Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակի բացմանը։ Այն նախաձեռնել և իրագործել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---