2 հոկտեմբերի 2024 - 15:09 AMT
Սուրենյան․ 10 օր փոքրիկ ամառ կլինի

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առաջիկա օրերին «փոքրիկ ամառ է» սպասվում։

«Վաղվանից՝ 10 օր փոքրիկ ամառ»,-գրել է նա։

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Սյունիքի հովիտներում ցերեկային ջերմաստիճանը կհասնի +28․․․+30 աստիճանի։

Երևանում հոկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 3–ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +24 աստիճան, հոկտեմբերի 4-5–ին՝ +25, հոկտեմբերի 6–ին՝ +27, իսկ հոկտեմբերի 7–ին՝ +28։