Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է ներողություն խնդրի»

Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է ներողություն խնդրի»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱլիևըՀՀ-ին հասցեագրված իր բազում պահանջների մեջ ևս մեկն է ավելացրել՝ հայտարարելով, թե Հայաստանը պետք է ներողություն խնդրի «իր հանցագործությունների համար»: Այդ մասին նա ասել է «Կլիմայի փոփոխությունը և մարդու իրավունքները» թեմայով Բաքվի միջազգային համաժողովի մասնակիցներին իր ուղերձում։

Նա հայտարարել է նաև, թե Հայաստանը հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել Առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անհետ կորածների և «նրանց զանգվածային թաղումների հստակ տեղանքների մասին», հայտնում է Haqqin.az-ը։

Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքում հայկական հուշարձաններն ավերող ու յուրացնող պետության ղեկավարը խոսել է հայերի «հասցրած վնասի» և ադրբեջանական «համամարդկային արժեք ունեցող կրոնական և մշակութային հուշարձանների ավերման» մասին։

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով Ադրբեջանի գլխավոր դատախազի մեղադրանքները, թե իբր Երևանը հրաժարվում է Բաքվին տեղեկություններ հաղորդել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհված 4 հազար ադրբեջանցիների, նրանց զանգվածային գերեզմանների մասին, ասել է, որ Ադրբեջանն ինքը պետք է ՀՀ-ին տեղեկություններ տա զոհերի և անհետ կորածների մասին։

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու տվյալներով՝ Արցախյան առաջին պատերազմից սկսած մինչ օրս հայկական կողմից անհետ կորած է համարվում մոտ 1000 մարդ. 700-ը` առաջին պատերազմից հետո, 300–ը 2020–2023 թթ–ի ընթացքում։

Սեպտեմբերի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահություն էր հայտնել, որ ադրբեջանցիները կվերադառնան «Արևմտյան Ադրբեջան»։ «Ղարաբաղցիները, ովքեր երբեք չեն ապրել այդ հողերի վրա, այլ ապրել են այնտեղ վերադառնալու ցանկությամբ, այսօր վերադառնում են Ղարաբաղ։ Համոզված եմ, որ նույն պատկերը կտեսնենք նաև Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ժամանակ»,–ասել է նա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---