Միրզոյան․ Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու բոլոր ռիսկերը

Միրզոյան․ Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու բոլոր ռիսկերը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում Անվտանգության միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Երևանը հաշվարկում է ՀԱՊԿ-ից դուրս գալու բոլոր ռիսկերը։

«Կայունությունն առաջնահերթություն է, և այն գործընթացը, որը կարող է տեղի ունենալ, պետք է լավ հաշվարկվի, կառավարվի։ Խոսքը ռիսկերի կառավարման մասին է», - ասել է Միրզոյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին հարցին, հայտնում է «Ազատությունը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում ասել է, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի հետագա գոյության և պետականության համար։ Նա նշել է, որ անդամակցությունը ՀԱՊԿ-ին կվերականգնվի այն ժամանակ, երբ Հայաստանը սպառիչ պատասխաններ կսատնա իր հնչեցրած հարցերին։

Հայաստանը դե ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին, թեև դեռես դուրս չի եկել կազմակերպությունից, բայց չի մասնակցում զորավարժություններին և պատրաստվում է ձեռնպահ նաև ֆինանսավորումից։

 Ուշագրավ
---