ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ մոտ ժամանակներս կներդրվի ժամանակակից ճանապարհային տեսախցիկների համակարգ։ Նա այդ մասին ասել է` ի պատասխան ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին՝ երթևեկության անվտանգության խնդիրների վերաբերյալ, հայտնում է Factor.am-ը։
Նա նշել է, որ 2024–ի փետրվարին մրցույթ էր հայտարարվել։
Իշխանական պատգամավորն առաջարկել է համայնքներում արագաչափերն ավելացնել։
Արագաչափերի մասով նախարարն ասել է, որ դրանք ներդրվել են դեռևս 2013–ին, ունեն թերություններ, մաշվածություն, հետագայում պիտանի չեն լինելու շահագործման։ Նա հավելել է, որ մոտ ժամանակներում կներդրվի նոր համակարգ։