ԱԳՆ խոսնակ. Մոսկվայում Միրզոյան-Բայրամով առանձին հանդիպում նախատեսված չէ![]() 7 հոկտեմբերի 2024 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առանձին հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին հայտնել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Factor.am-ը։ Հոկտեմբերի 7–ին Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ևս մասնակցելու է նիստին։ Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կայացել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Ըստ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |