Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Նա Մոսկվայում հոկտեմբերի 7-8-ին կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:
Աշխատանքային այցով Մոսկվայում է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին։