8 հոկտեմբերի 2024 - 18:16 AMT
Evocabank-ը՝ DigiTec24-ում

Հոկտեմբերի 4-6-ը Meridian Expo կենտրոնում տեղի է ունեցել #DigiTecExpo24-ը:

Ի՞նչ է DigiTec-ը և ի՞նչ արեց այնտեղ Evoca-ն

DigiTec-ը ոլորտի գլխավոր իրադարձությունն է, որի շուրջ արդեն գրեթե երկու տասնամյակ հավաքվում են Հայաստանի լավագույն թեք ընկերությունները։

«Իհարկե, նման միջոցառումը չէր կարող անցնել առանց Evocabank-ի։ Բանկը ցուցահանդեսը լցրել է նորարարություններով, թրենդներով, նոր համագործակցություններով ու պրոդուկտներով և, որ ամենակարևորն է՝ նոր գույն ավելացրեցլտարվա ամենասպասված միջոցառմանը»,–ասվում է բանկի հաղորդագրության մեջ։

Ի՞նչ անակնկալ է արել Evoca-ն

Evoca տաղավարում աշխատակիցները ներկայացրել են նոր պրոդուկտի մանրամասները։ Բոլոր մասնակիցները վերջապես իմացել են այդքան սպասված անակնկալի մասին:

Առաջինը Հայաստանում՝ Evoca-ն և Mastercard-ը ներկայացրեցին նոր, ամենաթվային ու ամենագժական Evoca Mastercard Gift Card-ը՝ բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են հարմարը, թվայինը, արագն ու գեղեցիկը։

«Այո՛, նվիրիր Digital Gift Card ու քո նվերը կլինի լավագույնը»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Իսկ այն այցելուները, որոնք տեղում պատվիրել են Digital Gift Card, ստացել են նվեր Evoca-ի կողմից՝ 5 000 դրամի Digital Gift Card։