Կոստանյանը վերահաստատել է՝ ՀՀ–ն պատրաստ է սեղմ ժամկետում ստորագրել Բաքվի հետ պայմանագրի համաձայնեցված մասը![]() 9 հոկտեմբերի 2024 - 12:25 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բեռլինի Կլիմայի և անվտանգության համաժողովի «Կլիմայի փոփոխության ազդեցությունը ճգնաժամային կառավարման և միջնորդության վրա» խորագրի ներքո կլոր-սեղան քննարկման ժամանակ վերահաստատել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայամանգիրն արդեն իսկ համաձայնեցված տեքստով ամենասեղմ ժամկետում ստորագրելու ՀՀ պատրաստակամությունը: Նա ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ ուղղված երկու երկրների միջև փոխադարձ վստահության ձևավորմանը, որի մասին է վկայում նաև Հայաստանի կողմից COP29-ի հյուրընկալման հայտի հետքաշումը: Ընդգծելով մարդու իրավունքների առաջնային լինելու հանգամանքը՝ նախարարի տեղակալը կարևորել է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը կլիմայի և անվտանգության երկխոսությանը: Իր խոսքում նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել նաև տարածաշրջանային այլ հարցերի՝ շեշտելով հարևան երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում դրական օրակարգի կարևորությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |