ՀԾԿՀ–ն նոր կարգավորումներ է սահմանել էլէներգիայի հաճախակի ընդհատումների համար![]() 9 հոկտեմբերի 2024 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է նոր կարգավորումներ էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների վերաբերյալ։ Համաձայն նոր կարգավորումների՝ սպառողի էլեկտրամատակարարման վթարային ընդհատման և դրա վերականգնման Էլեկտրամատակարարման բաշխման ցանցային կանոններով սահմանված ժամկետներից յուրաքանչյուրի խախտումը մեկ օրացուցային տարվա ընթացքում կրկնելու դեպքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կվճարի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10,000 դրամը, հայտնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Նմանատիպ կարգավորումներ սահմանվել են նաև խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում։ Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։ Գործող էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների համաձայն՝ . բաշխողը վճարում է տույժ` էլեկտրամատակարարման պլանային, վթարային ընդհատման և դրա վերականգնման՝ կանոններով սահմանված ընթացակարգի կամ ժամկետների խախտման դեպքում՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամը։ . Վթարային ընդհատման դեպքերում կանոններով նախատեսված էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետների կրկնակին գերազանցելու դեպքերում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողին կվճարվի տույժ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 3500 դրամը: Այս կարգավորումը ևս գործելու է 2025 թվականի հունվարի 1-ից։ Վերջին շրջանում հաճախակի են դարձել հոսանքազրկումները, որոնք ՀԷՑ–ը բացատրում է համակարգի մաշվածությամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |