ՀՀ մեծահասակ բնակչության մոտ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն![]() 9 հոկտեմբերի 2024 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մեծահասակ բնակչության մոտ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Սիրեք ձեր աչքերը և իմացեք թե ինչպես կարող եք կանխել և բուժել տեսողության խանգարումները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարի հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը նշվում է որպես տեսեղության համաշխարհային օր։ Այն տոնվում է անդրադառնալու կուրության և տեսողության խանգարման խնդրին` կոչ անելով հասարակությանն աչալուրջ լինել աչքերի առողջության նկատմամբ։ Այս տարի տեսողության համաշխարհային օրվա միջոցառումները անցկացվում են «Երեխաներ, սիրե՛ք ձեր աչքերը» կարգախոսի ներքո` նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել մանկության շրջանում տեսողության խնդիրների կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման կարևորության վրա»,–ասվում է գրառման մեջ: Տեսողության խանգարման հիմնական պատճառներն են՝ չբուժված ռեֆրակցիոն սխալները (կարճատեսություն, հեռատեսություն կամ աստիգմատիզմ)՝ 43%, չվիրահատված կատարակտը՝ 33%, գլաուկոման՝ 2% և տարիքային մակուլյար դեգեներացիան՝ 1.6%։ 40 տ. յուրաքանչյուր վեցերորդի և >80 տ. անձանց ճնշող մեծամասնության մոտ ախտորոշվում է կատարակտա: Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և բարձր տարիքային խմբում: ԱՀԿ տվյալների համաձայն` աշխարհում մոտ 2․2 միլիարդ մարդ տեսողության խանգարումներ ունի, ընդ որում նրանցից 39 միլիոնը կույր է: Տեսողության խնդիրներ ունեցող երեխաների թիվը կազմում է 19 մլն, նրանցից 1․4 մլն․ անդառնալիորեն կույր է։ Նշված 2․2 միլիարդ մարդկանցից առնվազն 1 միլիարդը ունեն տեսողության խանգարումներ, որոնք կարելի էր կանխել կամ վերացնել: Տեսողության խանգարմամբ մարդկանց գրեթե 90%-ը բնակվում է ցածր եկամուտ ունեցող երկրներում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |