Կցված քարտերի մնացորդները՝ Idram&IDBank հավելվածում![]() 9 հոկտեմբերի 2024 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Idram&IDBank հավելվածից օգտվելն արդեն ավելի հարմարավետ է, քան երբևէ։ Այսուհետ հավելվածում տեսանելի կլինեն ԱրՔա համակարգի բոլոր բանկերի կողմից թողարկված և օգտատիրոջ կողմից հավելվածին կցված քարտերի օնլայն մնացորդները։ Այս բարելավումը նախաձեռնել են բազմաթիվ օգտատերերի առաջարկների հիման վրա, և հիմա արդեն անմիջապես Idram&IDBank հավելվածում քարտի մնացորդը տեսնելու և իրենց գործարքների վերահսկողության հնարավորություն ունեն ոչ միայն IDBank-ի, այլ նաև այն ԱրՔա համակարգի կողմից թողարկված ցանկացած բանկային քարտի առցանց մնացորդը, հայտնում են Իդրամից: Idram&IDBank հավելվածում քարտ կցելը վայրկյանների հարց է, անհրաժեշտ է միայն մուտք գործել «Բանկինգ» բաժին, հաստատել, որ ծանոթացել եք պայմաններին, լրացնել քարտի տվյալները և վերջ, քարտը կցված է։ Արդեն կարելի է որպես վճարման աղբյուր ընտրել կցված քարտն ու միաժամանակ վերահսկել քարտային մնացորդը։ Իդրամի տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ հաճախորդների կողմից պահանջը կար։ «Բոլորիս համար էլ պարզ է՝ որքան հարմար է, երբ մի հավելվածում երևում են բոլոր քարտերիդ վրա առկա միջոցները, և հնարավոր է առանց լրացուցիչ գործողությունների պարզել մնացորդը։ Հույս ունենք, որ մեր հաճախորդներն ու օգտատերերը կգնահատեն նոր հնարավորությունը, իսկ բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն հանդիսանում Idram&IDBank հավելվածի օգտատեր, սա հրաշալի առիթ կծառայի», - ասել է Արսեն Քդենյանը։ Նա հավելել է, որ հավելվածում բարելավվել է նաև դեպի ԱրՔա համակարգի քարտեր փոխանցումների բաժինը, մասնավորապես՝ քարտից քարտ փոխանցման հաստատման փուլում էկրանին արդեն արտացոլվում է փոխանցման հասցեատիրոջ Անուն Ազգանուն Հայրանունը, այսինքն՝ փոխանցողը նույն պահին վստահ է լինում, որ ճիշտ հասցեով է ուղարկում գումարը։ Idram&IDBank հավելվածի հնարավորություններն անընդհատ ընդլայնվում են։ Իդրամի և IDBank-ի ռազմավարական համագործակցության շնորհիվ արդեն մի քանի տարի է, ինչ հնարավոր է կատարել բոլոր ֆինանսաբանկային ու վճարային գործարքները՝ օգտագործելով ընդամենը մեկ հավելված։ Թվային ապառիկից մինչև անհպում վճարումներ, փոխանցումներ, ժամանցի վայրերի տոմսերի գնում և շա՜տ ավելին․ այս ամենը վաղուց ընդամենը մի փոքր հատվածն է Idram&IDBank հավելվածի լայն գործիքակազմի, որի վրա շարունակաբար աշխատում են երկու ընկերությունները։ Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |