«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ընթացքում որոշ սոցխմբերի համար հատուկ պայմաններ կգործեն![]() 10 հոկտեմբերի 2024 - 11:11 AMT PanARMENIAN.Net - «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ամբողջ ընթացքում սոցիալական որոշ խմբերի համար կգործեն այցելության հատուկ պայմաններ, հայտնում է Հայաստանի պատմության թանգարանը։ Անվճար այցելությունը տրամադրվում է․ - մինչև 12 տարեկան երեխաներին, - երկկողմանի ծնողազուրկ երեխաներին, - ՀՀ և ԼՂՀ տարածքում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, - հաշմանդամություն ունեցող անձանց, - ժամկետային զինծառայողներին, - աղքատության համակարգում ընդգրկված նպաստառուներին, - բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին, - սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին (նախապես ներկայացված հայտի հիման վրա), - թանգարանների աշխատակիցներին, - զբոսավարների միության անդամներին, - լրագրողներին։ 50% զեղչը տրամադրվում է․ - 12 տարեկանից բարձր դպրոցականներին, - ուսանողներին, - ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներին, - փախստականներին։ Անվճար այցելությունից և զեղչից օգտվելու համար տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել թանգարանում՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |