Թուրքիայի կրթության նախարարությունը շրջաբերական է հրապարակել հարյուրամյակի կրթության մոդելի վերաբերյալ, որն իրականացվելու է նախադպրոցական, տարրական դպրոցի 1-ին, միջնակարգ դպրոցի 5-րդ, ավագ դպրոցի նախապատրաստական և 9-րդ դասարանների մակարդակներում 2024-2025 ուստարում։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախատեսվում է Միջին Ասիա տերմինը փոխարինել Թուրքիստանով։
Բացի այդ, «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը, հայտնում է Ermenihaber-ը։
«Յուրաքանչյուր հայեցակարգ ունի իր խորհուրդը, որը կարևոր խնդիր է ապագա սերունդների միտքը թուրքական գիտակցությամբ, ազգային գիտակցությամբ և հայրենասիրությամբ բարձրացնելու և մեր պատմությանը հղումներ անելու համար»,- ասել է պատմաբան Ռամին Սադըքը՝ մեկնաբանելով այս փոփոխությունը։
Պրոֆեսոր Ահմեթ Թասագիլն էլ ասել է, որ «ռուսական ներխուժման արդյունքում Թուրքիստանի փոխարեն սկսել է օգտագործվել Կենտրոնական Ասիա (Միջին Ասիա) հասկացությունը, իսկ ահա Թուրքիստան բառը, որը նշանակում է թուրքերի երկիր, սկսել է գործածվել պատմության ամենավաղ ժամանակներից: