ՔՊ վարչությունը մերժել է Արփի Դավոյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում![]() 10 հոկտեմբերի 2024 - 17:33 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մերժել է սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում: Տեղեկությունը հաստատել է իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հայտնում է «Ազատությունը»։ Պատգամավորը շատ մանրամասներ չգիտեր, բայց նշել է, որ թեև Դավոյանը միակ թեկնածուն էր, սակայն նրա՝ արդարադատության նախարար լինելուն դեմ է եղել վարչության գերակշիռ մասը: Վարչության անդամները կամ զանգերին չեն պատասխանում, կամ հրաժարվում են մանրամասնել՝ ում թեկնածություններն են քննարկվել և ինչու կողմ չեն Դավոյանի՝ արդարադատության նախարար դառնալուն: Նիստից հետո կուսակցության տարածած կարճ հաղորդագրությունում միայն նշված է, թե քննարկվել են կադրային բնույթի հարցեր՝ առանց այլ մանրամասների: Զուգահեռ, նիստից կես րոպեանոց տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կադրերում երևում է, որ նիստին ներկա են վարչության անդամ չհանդիսացող ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Հերիքնազ Տիգրանյանը: «Ազատության» տեղեկություններով՝ բացի Արփի Դավոյանից նաև նրանց թեկնածություններն են նախորդ նիստին առաջադրվել, սակայն երեքn էլ երեկվա նիստում ինքնաբացարկ են հայտնել: «Ազատության» աղբյուրն անանուն մնալու պայմանով հայտնել է, որ վարչության կազմը լսել է Արդարադատության նախարարությունը ղեկավարելու Արփի Դավոյանի տեսլականը, ինչից հետո նրա՝ նախարար դառնալուն կողմ է քվեարկել ընդամենը երկու հոգի՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը: Հոկտեմբերի 1–ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել: ՔՊ–ական պատգամավորների շրջանում ստորագրահավաք էր սկսվել Մինասյանին պաշտոնանկ անելու համար վարչապետին դիմում ներկայացնելու օգտին։ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով փոխնախարար Սիրվարդ Գևորգյանի հրաժարականի վերաբերյալ Մինասյանի գրառմանը, ասել է, թե վերջինս շատ վտանգավոր բան է ասել՝ պետք է գա ու բացատրություն տա։ Մինասյանը փոխնախարար էր նշանակել Սիրվարդ Գևորգյանին, որը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր համակուրսեցին։ Սոցցանցերում վերջերս լուսանկար էր շրջանառվում, որտեղ նրա ձեռքում Քոչարյանի գիրքն է։ Բարձարցած աղմուկից հետո Գևորգյանը հրաժարական է տվել։ Արձագանքելով դրան՝ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ առանձին անհատների չափազանց անարդար ու մանրախնդիր հարձակումների պատճառով նախարարությունը և պետական համակարգը կորցրեց իրապես արժեքավոր մասնագետի ու կառավարչի, իսկ «պառլամենտարիզմի լավագույն դրսևորումը կլինի նման խարդավանքների համար քաղաքական հասցեական պատասխանատվությունը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |