Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար, որոնք ՌԴ են մեկնում աշխատելու կամ ավելի քան 90 օրով։

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հարթակում և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից, գրում է ՌԻԱ Նովոստին։

2023–ի մայիսին Պուտինը չեղարկել էր վիզային ռեժիմը Վրաստանի հետ և դեպի Վրաստան ուղիղ ավիաթռիչքների արգելքը։ Մուտքի արտոնագրի պահանջը պահպանվել էր միայն աշխատանքային, ավելի քան 90 օրավ այցերի համար, այդ թվում՝ կրության ստանալու նպատակով։

ՌԴ և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականին՝ Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո: Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ էր սահմանվել 2000 թվականին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Թբիլիսիի, Ցխինվալի և Սուխումի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորմանը:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---