2026-ին COP17-ը կանցնի ՀՀ–ում

2026-ին COP17-ը կանցնի ՀՀ–ում

PanARMENIAN.Net - Հայաստանը 2026 թվականին հյուրընկալելու է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Ադրբեջանը ևս հավակնում էր հյուրընկալող երկիր դառնալուն, սակայն, նախապատվությունը տրվել է Հայաստանին։

65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր, Ադրբեջանը ստացել է 58 ձայն։

Որոշումը կայացվել է Կոլումբիայի Կալի քաղաքում, որտեղ ընթանում էր COP16-ը և որին մասնակցել է նաև ՀՀ նախագահը։

Ընթացիկ տարվա նոյեմբերին Ադրբեջանում կանցնի COP29-ը, որը նվիրված է կլիմայի փոփոխության հարցերին։ Համաժողովի անցկացումը Բաքվում հնարավոր է դարձել, քանի որ ՀՀ–ն հանել է իր թեկնածությունը՝ փոխարենը հասնելով 32 գերու հայրենադարձությանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---