2 նոյեմբերի 2024 - 14:32 AMT
Նորանշանակ փոխնախարար․ Այլևս վաղուց գործելու ժամանակն է

Էկոնոմիկայի նորանշանակ փոխնախարար Էդգար Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վաղուց գործելու ժամանակն է՝ հանուն հայրենիքի շենացման և ուժեղացման։

Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին և էկոնոմիկայի նախարարին իրեն վստահելու համար։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Իմ անկեղծ ու լիասիրտ շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ Էկոնոմիկայի Նախարար Գևորգ Պապոյանին և ՀՀ մեծարգո Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ինձ վստահելու համար, և ձգտելու եմ գործել ուժերիս ներածին չափով, որպեսզի կարողանամ արդարացնել նրանց վստահությունը։

Սիրելի քաղաքացիներ, այլևս վաղուց գործելու ժամանակն է, հանուն մեր հայրենիքի շենացման և ուժեղացման։

Ես գործելու եմ հանուն յուրաքանչյուրիդ բարեկեցության և առաջընթացի։

Եվ ուրեմն աստված մեզ պահապան։ Քար առ քար կառուցենք ապագան։ Ես հավատում եմ մեզ։ Առողջ և ուժեղ լինենք»,–ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 1-ի որոշմամբ՝ Էդգար Զաքարյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Էդգար Զաքարյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման մեջ։