Միսաք Մանուշյանի կիսանդրու նախագծերի բաց մրցույթ է հայտարարվել![]() 2 նոյեմբերի 2024 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրու նախագծերի բաց մրցույթ է հայտարարել։ Կիսանդրին իր պատվանդանով նախատեսվում է տեղադրել նրա անունը կրող այգում, որի հիմնարկեքի արարողությունը տեղի կունենա 2025 թվականին: Հայտատուներից պահանջվում է պատրաստել արձանի մանրակերտը, լուսանկարել մանրակերտը երեք դիրքից և, անհրաժեշտ հայտաձևն ուղարկելով համապատասխան էլհասցեին, փաթեթը ներկայացնել մրցույթին: Հայտերը անանուն կներկայացվեն մրցութային հանձաժողովին, որից հետո տեղի կունենա մանրակերտերի ցուցադրությունը և գնահատումը: Ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի մեկուկես միլիոն դրամով, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները՝ համապատասխանաբար՝ մեկ միլիոն և հինգ հարյուր հազար դրամով (մրցույթի չչեղարկման պարագայում): Մանրակերտն իր պատվանդանով պետք է ներդաշնակի տեղադրման վայրին (հավելված 5): Անհրաժեշտ տեսանելիությունն ապահովելու համար պետք է հաշվի առնել հուշարձանի և դիտողի միջև հեռավորությունը, արձանի դիմահայաց դիրքի ընտրությունը, պատվանդանի բարձրությունը, արձանի լայնությունն ու բարձրությունը, Կիսանդրին, պատվանդանն ու քանդակի նյութը պետք է համահունչ լինեն ընդհանուր միջավայրին և վերջինիս գեղագիտությանը: Յուրաքանչյուր հայտատու կարող է ներկայացնել 1 մանրակերտի տարբերակ: Մրցանակակիրներին հայտնի կդառնան 2025–ի մարտի 7-ին։ Մանուշյանը Ֆրանսիայի ազգային հերոս է, հետմահու պարգևատրվել է ֆրանսիական «Պատվո լեգեոնի» շքանշանով, նրա անունով է կոչվել Փարիզի փողոցներից մեկը՝ ի նշան երախտագիտության և հիացմունքի: 2023-ի թետրվարի 21–ին նրա աճյունը կվերահուղարկավորվի Փարիզի Պանթեոնում։ Նա Դիմադրության առաջին օտարերկրացի և կոմունիստ մարտիկն է, որը հուղարկավորվել է Պանթեոնում։ Փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցն անվանակոչվել է Միսաք և Մելինե Մանուշյանների անվամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |