Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին` ժամը 10:00-ին: Օրակարգում է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելությունների եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը կկայանա նոյեմբերի 5-ին` ժամը 11:00-ին:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին կգումարի հերթական նիստ, իսկ նոյեմբերի 8-ին` արտահերթ նիստ:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի նոյեմբերի 11-ին` ժամը 11:00-ին: Օրակարգում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է: