Տոկաև․ ՀՀ–ին և Ադրբեջանին հարթակ տրամադրելով՝ աջակցում ենք խաղաղ գործընթացին![]() 5 նոյեմբերի 2024 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ֆրանսիական Le Figaro–ում հրապարակված իր հոդվածում հայտարարել է, որ Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային հարթակ տրամադրելով՝ Ղազախստանն աջակցում է խաղաղ գործընթացին։ «Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային հարթակ տրամադրելով՝ լիովին աջակցում ենք նրանց հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին»,- ասել է նա, գրում է Interfax-ը։ Տոկաևն այդ մասին հիշատակել է իր երկրի նոր կարգավիճակի մասին խոսելիս։ Նա հայտարարել է, որ Ղազախստանը միջին տերություն է և այն պայմաններում, երբ խոշոր տերությունները չեն կարողանում փոխզիջման հասնել, միջին տերություններն են սկսում առավել հաճախ միջնորդի դեր ստանձնել՝ «պահպանելով երկխոսության հնարավորությունը»։ Նա խոսել է նաև այլ հակամարտություններում Ղազախստանի դերակատարության մասին, մասնավորապես սիրիական կարգավորման ուղղությամբ։ Հոդվածը հրապարակվել է Տոկաևի Ֆրանսիա կատարելիք պետական այցի շեմին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |