ՀՖՖ փոխնախագահ. Ազգային հավաքականի մարզչի թեկնածուների թվում է նաև Ռաուլը![]() 5 նոյեմբերի 2024 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը Fast Sports-ի «Մենք ենք մեր ֆուտբոլը» հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի հեռանալու և Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզիչի նշանակման համար ծանր բանակցությունների մասին: ՀՀ ազգային հավաքականի մարզչի թեկնածուների թվում նա նշել է նաև Ռաուլին, հայտնում է Fastnews-ը։ «Ոչ մի մարզիչ չի կարող երաշխավորել, որ Հայաստանի բազայով կարող է ազգային հավաքականին դուրս բերել աշխարհի առաջնություն: Նման բան նույնիսկ չեն կարող երաշխվորել Անչելոտիի, Գվարդիոլայի կարգի մասնագետները: Ալեքսանդր Պետրակովին Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից հետո հանդերձարանում հրաժեշտ ենք տվել և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Նա մի քանի օր է մնացել Երևանում, հանձնել բնակարանը և հեռացել»,–ասել է նա։ Նիկողոսյանն ասել է, որ Պետրակովը նաև անձնական խնդիրներ ուներ և պետք է շտապ գնար, նրա մարզչական շտաբի անդամները մնացել են և այժմ էլ աշխատում են: «Ամենօրյա բանակցություններ են ընթանում նոր գլխավոր մարզիչի նշանակման համար: Բանակցությունները շատ ծանր են ընթանում, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆինանսական առումով երբեք մոտ չի եղել այն թվերին, որոնք հրապարակվում են: Ես և ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը Միշել Տեր-Զաքարյանի հետ հանդիպել ենք, նա մեծ ֆինանսական պահանջներ ունի: Մարգար Աղաջանյանի տարբերակն էլ ենք քննարկել: Նրա հետ ևս հանդիպումներ ունեցել ենք: Հստակ է` նոր մարզիչը կլինի արտասահմանից: Կապառոսն ու Պետրակովը ցույց տվեցին, որ շատ գործոններով արտասահմանից եկած մասնագետներն առավելություն ունեն: Այս տարիների ընթացքում հասկացանք, որ տարիքը ևս կարևոր է, որպեսզի նոր գլխավոր մարզիչն ավելի երիտասարդ լինի: Երիտասարդ մասնագետներն ավելի շատ են ձգտում նվաճումների հասնել: Դիտարկում ենք երկու տարբերակ` մարզիչ, որը հավաքականը կգլխավորի առաջիկա երկու խաղերից սկսած և մարզիչ, որն աշխատանքը կսկսի հաջորդ տարվանից։ Թեկնածուների թվում շատ մասնագետներ կան, այս թվում` Ռաուլը: «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտայի հետ բանակցելու վերաբերյալ լուրերը կեղծ են»,- ասաց ՀՖՖ փոխնախագահը»,–ասել է ՀՖՖ փոխնախագահը։ Անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների` Fastex Պրեմիեր լիգայի խաղերի ժամանակ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին` Նիկողոսյանը նշել է, որ նման պահվածքն անընդունելի է: Նրա խոսքով` ֆան ակումբների ներկայացուցիչներն այդ ակցիաներով և խաղերն ընդհատելով վնասում են հայկական ֆուտբոլը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ, ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի՝ հոկտեմբերի 13-ին կայացած Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |