Մարությանը փողոցում է. Տրանսպորտի թանկացման դեմ տասնյակ հազարավոր ստորագրությունների է սպասում![]() 5 նոյեմբերի 2024 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Հյուսիսային պողոտայում տրանսպորտի ուղեվարձերի թանկացման դեմ կազմակերպած ստորագրահավաքի ժամանակ ասել է, որ եթե հասանելիություն ունենա Երևանի բոլոր քաղաքացիներին, 500 հազարից ավելի ստորագրություն կհավաքվի։ Նա նշել է, որ ում հետ զրուցել է, բոլորը դեմ են տրանսպորտի թանկացմանը, բայց ակնկալում է տասնյակ հազարների հասնող ստորագրություններ, հայտնում է Panorama.am-ը։ Ըստ Մարությանի՝ եթե քաղաքային իշխանություններն ասեն, որ մի քանի տասնյակ հազար ստորագրությունը քիչ է, ապա իրենք էլ կհիշեցնեն, որ Ավինյանը քաղաքապետ է դարձել Երևանի բնակիչների 9 %-ով։ «Իրենք չեն կարող նման բան ասել, որովհետև մենք էլ կասենք՝ դուք էլ գնացեք իշխանությունից, որովհետև ձեզ Երևանի բնակիչների 9 % է ընտրել»,-հիշեցրել է Մարությանը և հավելել, որ այդքանից հետո էլ Ավինյանը քաղաքապետ է դարձել «Ժողովրդի ձայն» խմբակցության հետ գործարքի միջոցով։ Նա նշել է, որ քաղաքային իշխանությունները գույքահարկը, շինթույլտվությունները, «կարմիր գծերը» թանկացրել են և կարող են այդ գումարներն ուղղել տրանսպորտի ուղեվարձի սուբսիդավորմանը։ Մարությանը նկատել է, որ կարմիր գծերը թանկացնելուց հետո էլ կենտորնում հոսքը չի կրճատվել, այլ ավելի է շատացել, և քաղաքացիները գնում բակերում անհավանական տեղերում են կայանում իրենց մեքենաները։ Նշելով, թե ավելի լավ ֆինանսական պայմաններ ունեցողների հաշվին է լցվում քաղաքային բյուջեն՝ Մարությանն ասել է, որ այն պետք է ուղղել տրանսպորտից օգտվող, ֆինանսապես ավելի թույլ վիճակում գտնվողներին։ «Սա մաքուր սոցիալական ծրագիր է, դու հավաքում ես հարուստներից և տալիս ես ավելի քիչ ֆինանսական հոսքեր ունեցող մարդկանց»,-ասել է Երևանի նախկին քաղաքապետը և նշել, որ այդ գումարները կան, ուղղակի պետք է քաղաքական կամք և ցանկություն ունենալ այն անելու համար։ Հայկ Մարությանն ավելի վաղ հայտարարել էր, որ ստորագրահավաքը թույլ կտա, որ ավագանու որոշման նախագծով ստիպեն քաղաքապետարանին հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։ Նախատեսվում է հունվարի 1–ից անցում կատարել միասնական տոմսային համակարգի, որը նաև ուղեվարձի բարձրացում է ենթադրում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |