Էրդողան․ Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պատրաստ են անցնել ընդհանուր թյուրքական այբուբենի

Էրդողան․ Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պատրաստ են անցնել ընդհանուր թյուրքական այբուբենի

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բիշքեկում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության 11-րդ գագաթնաժողովում հայտարարել է, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պատրաստ են անցնել ընդհանուր թյուրքական այբուբենի։

Նա կոչ է արել Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու երկրներին նույնպես անցնել թյուրքական այբուբենի՝ հրաժարվելով կիրիլիցայից, հայտնում է APA-ն։

Նա հիշեցրել է, որ ընդհանուր թյուրքական այբուբենն ընդունվել է 2024–ի սեպտեմբերին և բաղկացած է 34 տառից։

«Դա պատմական քայլ է։ Այսուհետ, անդամ երկրները, հիմք ընդունելով այդ այբուբենը, պետք է վերադառնան իրենց ակունքներին։ Թուրքիան, Ադրբեջանն ու Հյուսիսային Կիպրոսը պատրաստ են անցնել ընդհանուր թյուրքական այբուբենի: Կարևոր է, որ Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը ևս նախաձեռնեն անցումը նոր այբուբենի»,–ասել է նա։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---