Կոստանյան․Դեռ կան չհամաձայնեցված հարցեր, ՀՀ սահմանադրության հարցը խաղաղության պայմանագրի մաս չէ![]() 7 նոյեմբերի 2024 - 14:28 AMT PanARMENIAN.Net - ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծին, ասել է, որ կան հարցեր, որոնք շարունակում են մնալ չհամաձայնեցված, և բանակցությունները շարունակվում են։ Նա շեշտել է, որ ՀՀ Սահմանադրության հարցը խաղաղության պայմանագրի մաս չէ։ Փոխնախարարն այդ մասին ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում «Այս պահին նախարարների կամ երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման պայմանավորվածություն չկա, բայց հայկական կողմը շահագրգռված է հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի սեղմ ժամկետում ավարտել համաձայնագրի տեքստի համաձայնեցումը»,- նշել է նախարարի տեղակալը, հայտնում է Sputnik Արմենիան։ Կոստանյանի խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կազանյան հանդիպումից հետո բանակցային գործընթացում ակտիվություն է նկատվում։ Ըստ նրա՝ մասնավորապես դրանից հետո Ադրբեջանն ի վերջո ուղարկել է նախագծի 11-րդ խմբագրումը։ Մեկնաբանելով Ադրբեջանից ստացած 11-րդ խմբագրումը` Կոստանյանը նշել է, որ կան հարցեր, որոնք այս պահին վերջնականապես համաձայնեցված չեն։ «Բայց մենք դիրքորոշումները մոտեցնելու և վերջնականացնելու հնարավորություն տեսնում ենք»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալը։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցությունների ձևաչափին` փոխարտգործնախարարը նշեց՝ երկու երկրների միջև բանակցություններն ուղիղ են ընթանում։ «Բայց կան Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ իրապես հետաքրքրված գործընկերներ, որոնք փորձում են դրականորեն աջակցել այս օրակարգին»,- նշել է Կոստանյանը։ Կոստանյանը շեշտել է, որ խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ մշտապես բարձրաձայնվում է նաև ռազմագերիների հարցը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |