Սոբհանի․ Հուսանք՝ Կապանից Իրանի տարբեր քաղաքներ ուղիղ չվերթեր կլինեն![]() 7 նոյեմբերի 2024 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հուսով է, որ Կապանի օդանավակայանից դեպի Իրան ուղիղ չվերթերի իրականացման հնարավորություն կստեղծվի: Նա այդպես է պատասխանել հարցին, թե ինչ տեսլական ունի Իրանը Կապանից ԻԻՀ ուղիղ չվերթեր իրականացնելու հարցում, հայտնում է Արմենպրեսը։ «Հուսով ենք, որ այս օդանավակայանը կզարգանա և դրա արդյունքում մենք կկարողանանք Կապանից Իրանի տարբեր քաղաքներ ունենալ ուղիղ չվերթեր»,- ասել է դեսպանը։ Նրա համոզմամբ, Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը նաև Իրանի անվտանգությունն ու զարգացումն է: Դեսպանը նաև հայ-իրանական սահմանին նոր, ավելի մեծ թողունակությամբ կամրջի կառուցման անհրաժեշտություն է տեսնում՝ երկու երկրի միջև առևտրաշրջանառության նախանշված ծավալին հասնելու համար: «Արաքսի վրա գոյություն ունեցող կամուրջը բավարար չէ, պետք է կառուցենք նորը, որպեսզի կարողանանք մեծացնել բեռնատարների թողունակությունը: Շատ աշխատանքներ ունենք իրականացնելու, և շատ վառ ապագա է սպասվում», -ավելացրել է դեսպանը: Կապանի օդանավակայանից կանոնավոր թռիչքների մասին հայտարարվեց 2023-ի օգոստոսի 17-ին։ Առաջին թռիչքի հաջորդ իսկ օրը օդանավակայանը գնդակոծվեց Ադրբեջանի ԶՈւ կողմից։ Ադրբեջանական կողմը օդանավակայանի ուղղությամբ կրակել էր նաև հաջորդ օրը՝ օգոստոսի 19-ին։ Հայաստանի կառավարությունը այս կրակոցների մասին օգոստոսի վերջին տեղեկացրել էր Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը (ԻԿԱՕ)։ Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից սերտիֆիկացվել է 2020 թվականին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |