Փաշինյանը Բուդապեշտում շփվել է Մակրոնի, Էրդողանի, Զելենսկու հետ![]() 7 նոյեմբերի 2024 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք երկրների և միջազգային կառույցների ղեկավարների հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած լուսանկարների համաձայն, նա շփումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Հանդիպումներ են եղել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և այլոց հետ։ Վարչապետ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդների համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |