ՀՀ նախագահը շնորհավորել է Թրամփին![]() 7 նոյեմբերի 2024 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին՝ ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Նա այդ մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ Նա հույս է հայտնել, որ հայ-ամերիկյան հարաբերություններն ավելի կխորանան։ «Ամենաանկեղծ շնորհավորանքներս Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ 47-րդ ընտրված նախագահին։ Ակնկալում ենք հետագայում համատեղ խորացնել հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները։ Մաղթում եմ նորընտիր նախագահին և նրա թիմին հաջողություններ հետագա գործունեության մեջ»,- ասվում է գրառման մեջ։ Նախընտրական արշավի վերջում Թրամփն անդրադարձել էր նաև հայկական թեմային՝ Լեռնային Ղարաբաղն անվանելով Արցախ և հեռախոսազրույց ունենալով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ և աջակցություն հայտնել ղարաբաղցի փախստականներին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |