Ադրբեջանի ԱԳՆ․ ՀՀ հետ խաղաղ գործընթացի ավարտի համար «մարտահրավերներն ու սպառնալիքները պահպանվում են»

Ադրբեջանի ԱԳՆ․ ՀՀ հետ խաղաղ գործընթացի ավարտի համար «մարտահրավերներն ու սպառնալիքները պահպանվում են»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցություններում կարևոր հաջողություններ են գրանցվել, սակայն «մարտահրավերներն ու սպառնալիքները պահպանվում են»։

Խոչընդոտների թվում նշվում է ՀՀ սահմանադրությունը փոխելու խոսույթն ու «ՀՀ ռազմականացումը»։

«Ներկայումս Հայաստանի հետ Ադրբեջանի նախաձեռնած երկկողմ բանակցություններում կարևոր առաջընթաց է գրանցվել։ Սակայն, չնայած բանակցություններում գրանցված առաջընթացին, դեռևս պահպանվում են խաղաղ բանակցությունների հաջող ավարտի մարտահրավերներն ու ռիսկերը։

Մասնավորապես՝ Հայաստանի ռազմականացումը և Ադրբեջանի նկատմամբ Սահմանադրության մեջ պահպանվող տարածքային հավակնությունները խոչընդոտ են կայուն խաղաղության համար»,–ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է APA-ն։

Հայտարարության մեջ նաև ասվում է, թե «Հայաստանը պետք է դասեր քաղի պատմությունից» և հրաժարվի «անարդյունավետ տարածքային պահանջներից»։

Մինչդեռ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծին և նշելով, որ կան հարցեր, որոնք շարունակում են մնալ չհամաձայնեցված, շեշտել էր, որ ՀՀ Սահմանադրության հարցը խաղաղության պայմանագրի մաս չի կազմում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը: Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ 17 հոդվածից լիարժեք համաձայնեցված է 13–ը, ինչպես նաև նախաբանը։ Ադրբեջանը մերժել է այդ առաջարկը։ Ալիևը հայտարարել, է, որ առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար կլինի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---